Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի, Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: