Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրինականության դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Խախտումների կանխարգելումը ձեր բիզնեսի կայունությունն է։ Այս մասին հաղորդագրությւն է տարածել ՊԵԿ-ը:
«Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271,4 մլն դրամ:
Արձանագրված խախտումներից 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ: