Հաջողվեց վերականգնել ֆեյսբուքյան էջս. անձնական նամակագրություններից որոշ հատվածների թիրախային հեռացրել են. Աղազարյան
Երեկ երեկոյան ինձ հաջողվեց վերականգնել իմ ֆեյսբուքյան նախկին էջը։ Այս մասին հայտարարել է ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ նկատել եմ կոպիտ մջամտություն, մասնավորապես, անձնական նամակագրություններից որոշ հատվածների թիրախային հեռացում։
Ես կփորձեմ իմ էջում նախկինում հրապարակված երեք պատմվածքները, որոնք մաս են կազմում «Երկրի իրական կողմը» գրքի, վերծանել և վերջ։
Որևէ այլ միջամտություն իմ կողմից չի լինելու։