Տարվա լավագույն մարզիչ կոչմանն արժանացած Անչելոտին կիսվել է իր հույզերով
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իր հույզերով՝ ստանալով ՖԻՖԱ-ի 2024 թվականի լավագույն մարզչի մրցանակը։
«Շնորհակալություն բոլորին այս առանձնահատուկ գնահատականի համար։ Հուսով եմ՝ այս հաղթանակը կկարողանանք տոնել վաղը։ Առաջ, Մադրիդ»,- գրել է Անչելոտին իր X սոցիալական ցանցի էջում։
Վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Անչելոտիի թիմը կխաղա Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում՝ հանդիպելով մեքսիկական «Պաչուկային»։
2023/2024 մրցաշրջանում Անչելոտիի գլխավորած «Արքայական ակումբը» դարձել է Իսպանիայի չեմպիոն և նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։
Լավագույն մարզչի կոչման քվեարկության ժամանակ Անչելոտին առաջ է անցել հետևյալ մասնագետներից՝ Լիոնել Սկալոնի (Արգենտինայի հավաքական), Լուիս դե լա Ֆուենտե (Իսպանիայի հավաքական), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի») և Խաբի Ալոնսո («Բայեր»), փոխանցում է Armsport-ը։