Երևան, 18.Դեկտեմբեր.2024, 00:00 |
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացազատվել ... Ջուր չի լինելու Հիրսուտիզմ․ դեմքի մազակալման պատճառները Մանրամասներ՝ Վանաձոր-Երևան ճանապարհին տեղի ու... Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության... Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդա... Ում օգտին է քվեարկել Մեսսին․ հայտնի են մանրամ... Արագածոտնում բախվել է 4 մեքենա. կա տուժած Հարգանքը ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ անկեղծ,... Ավտոբուսի վարորդը 1 օր բացակայել է, 40․000 պա... Իտալական գրանդը միացել է Սպերցյանի համար պայք... Ոչ եթերային անուն ունի այն մարդը, որը նիստից ... Մեկ շաբաթում հայտնաբերվել է ճանապարհային երթև... Հրդեհ է բռնկվել Եղիպատրուշ գյուղի ճոպանուղու ... ՖԻՖԱ-ի The Best մրցանակին արժանացավ Վինիսիուս... Պաշտոնանկություններ եւ նշանակումներ՝ ՆԳՆ-ում ... Սեփական անձի հանդեպ մեղք է այս որակի արվեստին... Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարար... Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմ... Քննարկվել են հայկական գինին եվրոպական շուկա ա... Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հե... Հովիկ Աղազարյանը գիրք է գրել՝ «Երկրի իրական կ... Երկկողմ համագործակցությունը կընդգրկի նոր ուղղ... Վերահսկողական այց՝ Արարատի մարզ Նույնականացնել և ճանաչել տգիտությունը, չամաչե... Դեսպան Հովհաննիսյանը հավատարմագրերն է հանձնել... ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Թրամփի հաղ... Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների... Նոր բալային համակարգ՝ պատիժը կրելուց պայմանակ... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի անդամների հետ քննա... Այրվել է փայտե տնակ Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգվեց «KIA»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախ... Թրամփն արտաքսման առաջին փուլում երկրից կվտարի... «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջան... «Գումի» շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմա... Քննարկվել են Հայաստանի և Իրանի մշակութային կա... Լոռիում բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «T... Կենտրոնը, բնականաբար, կշարունակի գերբեռնված մ... ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պա... Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբն... 55-ամյա տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահել... Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչությո... Առկա է համագործակցության լայն օրակարգ. ՏԿԵ նա... ԱԽ քարտուղարը և Անվար Գարգաշը քննարկել են Հայ... Բոլիվիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադ... Ֆինանսների նախարարը մասնակցել է բանկային ոլոր... Վերացական և անհիմն է ոչ միայն Կարեն Հակոբյանի... Բջնիի Սբ Աստվածածին եկեղեցու փլուզվող պատը վե... Ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է 25 հա... Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով ... «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» նախկին տ... Մերձավոր Արևելքը համաշխարհային քաղաքականությա... Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի խորհրդարանի Վերի... Զորակոչիկների լսումներ և դիտումներ՝ Զինված ու... ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրեն... Խայտառակ հերթեր՝ անձնագրայիններում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ ... Թագուհի Թովմասյանը Հովիկ Աղազարյանի հարցով դի... Սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջա... Կցանկանայինք, որ հունական կապիտալի ներկայացվա... Արձանագրվել է 16 պատահար․ 1 մարդ զոհվել է․ 22... Մարմնական վնասվածք պատճառած 31-ամյա երիտասարդ... Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապա... ԱՄԷ-ն Հայաստանի կարևոր և վստահելի գործընկեր ե... «Խնդրում եմ ինձ հանգիստ թողնել». Հակոբ Ասլանյ... Արմավիրի մարզում փեսան դանակահարել է աներոջը ... Մարդու իրավունքները կյանքի մասին են. դրանք ստ... ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաքու... Դատախազությունը պահանջում է Արտակ Դավթյանից և... TOEFL time. Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հր... Աղազարյանին կզրկեն անձեռնմխելիությունից Երևանում դասախոսը մասնակցել է ինտերնետային կա... Կրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մա... ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգ դեկտեմբերի ... Հակոբ Արշակյանը մեկնում է Սաուդյան Արաբիա Զարեհ Սինանյանը ֆրանսահայ երիտասարդների հետ հ... Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զ... Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայ... Վնասվել է գազատար. Ուրցաձորում գազամատակարարո... Աննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության ... Խոշոր հրդեհ․ տուն է այրվել Ինտերը ռեկորդ է սահմանել Լացիոյի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները կարող է ռա... Կիմա Ավդալյանը նշանակվել է ՔԿ նախագահի մամուլ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-ի համար Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբն... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Հակոբ Ասլանյանը նոր ասելիք ունի․ «Հրապարակ» Ուժային բլոկը՝ սորոսականների ձեռքում․ «Հրապար... Հրդեհ Մարալիկ քաղաքում՝ նախկին կինոյի տան շեն... Ինչու են հակամարտության մեջ Արագածոտնի մարզպե... Հարցեր, որոնց համապարփակ և փոխկապակցված պատաս... Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի եւ անգո... Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ... Լեհաստանի նախագահի վրա թանկ է նստել Հայաստան ... ՔՊ-ականները մաքրում են իրենց գրագրությունները... Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության ...

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների կազմակերպման համար՝ կարևորելով Կառավարության կողմից նոյեմբերին հաստատված նախագծի վերաբերյալ ԱԺ քննարկմանն ընդառաջ հանրային լսումները՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով:

Նախագծով սահմանվում են երիտասարդական քաղաքականության թիրախները

ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրի ձևավորումն է:

«Անշուշտ, սրան է ուղղված Կառավարության գործունեությունը, դրան են անդրադառնում տարբեր ոլորտային ռազմավարություններ, Կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բարձր տեխնոլոգիաների և հանրային կյանքի այլ ոլորտներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ մինչ այս պետությունը չի ունեցել երիտասարդության առաջնահերթություններն ընդգծող համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախները, նպատակը, ինստիտուցիոնալ գործիքակազմը և շահառուներին:

Նախարարի տեղակալը նշել է՝ ներկայացված օրենքների փաթեթը և մասնավորապես երիտասարդական քաղաքականության օրենքի նախագիծը կլրացնի այդ բացը: Այն սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները՝ հանդիսանալով շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար:

Առաջարկվող օրենքի նախագծով պետական Երիտասարդական քաղաքականությունը սահմանվում է որպես ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը և դրանց շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական, սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է նաև փոփոխություններ այլ իրավական ակտերում, մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

Ինչ է երիտասարդական քաղաքականությունը

Երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, և այդպիսով նաև կաջակցի հանրային զարգացմանը:

Ինչ կտա օրենքի ընդունումը

Օրենքի ընդունմամբ կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: Կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը: Օրենքի ընդունման շնորհիվ լիազորող նորմի առկայությունը կնպաստի նաև երիտասարդական քաղաքականության շրջանակներում երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն և ավելի արդյունավետ ու թիրախային քաղաքականություն իրականացնելուն:

Օրենքի ընդունմամբ նաև սահմանվում են երիտասարդության ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորությունները, պարտավորությունները, Ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, Ապահովվում է օրենսդրական հիմք՝ երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման և երիտասարդական կենտրոնների ձևավորման գործունեությունը կարգավորող օրենսդրական կարգավորումների համար։ «Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու գերատեսչության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները. տեղական ինքնակառավարման մակարդակում նախատեսվում է յուրաքանչյուր համայնքում պետական, բայց նաև մասնավոր ֆինանսավորմամբ և բազմակողմ համագործակցությամբ ձևավորել երիտասարդական միջավայրեր: Արդեն իսկ ունենք հաջող աշխատող համայնքներ և այս օրենսդրությունը կգա խրախուսելու և խթանելու այս գործընթացի զարգացմանը:

Օրենքի ընդունումը կնպաստի նաև լիազորող նորմերի սահմանմանը` երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար, ինչն ավելի արդյունավետ և թիրախային կդարձնի քաղաքականության իրականացումը»,- իր ելույթում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա ընդգծել է՝ օրենքի նախագիծը մշակվել է հանրային լայն մասնակցության ապահովմամբ՝ մշակման գործընթացում ներառելով երիտասարդության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես պետական համակարգերից, այնպես և տեղական, միջազգային կազմակերպություններից և ոլորտում դերակատարում ունեցող քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներից, երիտասարդության ոլորտի փորձագետներից, հետազոտողներից, երիտասարդական աշխատողներից և պարզապես երիտասարդներից: Ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. դիտարկվել է տարբեր երկրներում երիտասարդական քաղաքականության մշակման մեխանիզմները, օրենսդրական կարգավորումները, ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքը և այլն:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագիծը մինչև պաշտոնապես շրջանառելը քննարկվել է նաև բոլոր մարզերում՝ ներառելով շուրջ 30 համայնք և ավելի քան 1000 երիտասարդ:

Երիտասարդական միջավայրի ստեղծման խրախուսում. մինչև 2026 թվականը 25 երիտասարդական կենտրոններ ՀՀ մարզերում

Օրենքի առկայությունը կաջակցի ՀՀ կառավարության ծրագրով հաստատված և արդեն իսկ մի քանի տարի իրականացվող երիտասարդական միջավայրերի ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: Մասնավորապես՝ պետության կողմից 2022 թվականից արդեն իսկ գործարկվել է եռակողմ համագործակցությամբ գործող երիտասարդական կենտրոնների մոդելը: Արդյունքում՝ պետության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ ձևավորվել և գործում են 5 երիտասարդական կենտրոններ. դրանց թիվը տարեցտարի ավելանում է և արդեն 2026 թվականին ՀՀ մարզերում ստեղծված կլինեն 25 երիտասարդական կենտրոններ (2025 թվականին երիտասարդական կենտրոններ կգործեն Ապարան, Դիլիջան, Իջևան, Մեղրի Վանաձոր, Ախուրյան, Սևան (Ծովագյուղ բնակավայրում), Արարատ և Կապան համայնքներում):

Օրենքի ընդունմամբ երիտասարդական կենտրոնների ձևավորման քաղաքականությունը կդառնա ինստիտուցիոնալ՝ նպաստելով համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորմանը, արդեն իսկ ստեղծված կենտրոնների միջոցով երիտասարդական քաղաքականության թիրախային իրականացմանը: Ընդ որում, շատ կարևոր է, որ կենտրոնները թիրախավորում են նաև չսովորող և չաշխատող երիտասարդների խմբերին, ինչն առավել առաջնային է, քանի որ այս խմբերը դուրս են ինստիտուցիոնալ մյուս համակարգերի ուշադրությունից և այս իմաստով նաև լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Կարևոր է, որ օրենքի ընդունմամբ ամրագրվում է երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման առանցքային հարցը. բոլոր ՏԻՄ մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող կամ աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանեն երիտասարդական աշխատողի գործառույթները։

Նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների. նոր փորձնական ծրագիր

Երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որտեղ մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:

Փոխվում է երիտասարդության տարիքային շեմը` այն կսահմանվի 13-35 տարեկան

Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմն առաջարկվում է սահմանել 13-35 տարեկանը՝ հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ միջազգային փորձը և մեր երկրի ժողովրդագրական տվյալները, որոնց իր զեկույցում անդրադարձել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` երիտասարդության տարիքի ներքին շեմի իջեցումը միջազգային միտում է, որը ցույց է տվել այլ երկրների փորձի ուսումնասիրությունը: «Իսկ վերին շեմը բարձրացվել է 35` հաշվի առնելով, որ մեր հասարակությունը, ցավոք, ծերացող է և ժողովրդագրական կարևոր որոշումները՝ ընտանիք կազմել, բնակարան ձեռք բերել, երեխաների ծնունդ և այլն, տեղի են ունենում ավելի ուշ տարիքում։

Նախատեսվում է ստեղծել երիտասարդական միացյալ մարմին Ըստ Արթուր Մարտիրոսյանի` նախագծով ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, որը կարևոր է ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման և երիտասարդության ոլորտում այսպես կոչված անձրևանոցային կառույցների ձևավորման տեսանկյունից: Երիտասարդական միացյալ մարմինը կմիավորի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական կազմակերպությունների և քաղաքացիական կառույցների ներուժը` հնարավորություն տալով դրանում ընդգրկված կազմակերպություններին ներկայանալ նաև միջազգային տարբեր հարթակներում: «Սա, իհարկե, օրգանական գործընթաց է, որը մեր երկրում վերջին տարիներին տեղի էր ունենում, բայց նախագծով ամրագրվում է, որ պետությունը՝ ի դեմս քաղաքացիական հասարակության միացյալ մարմնի, երիտասարդության ոլորտում կունենա սոցիալական գործընկեր, որը հանդես կգա նաև որպես երիտասարդության ոլորտի խոսափող՝ արդեն պետությունից դուրս և, իհարկե, պետության հետ աշխատելով:

Նոր մարմինը քաղաքականության մշակման ժամանակ, համագործակցելով պետական լիազոր մարմնի հետ, իսկ առանձին դեպքերում, ինչու ոչ, նաև քննադատելով, նկատառումներ ներկայացնելով՝ զգոն կպահի բոլորիս: Միջազգային համագործակցության տեսանկյունից ևս սա լուրջ աջակցություն կլինի, որովհետև տարբեր միջազգային մարմիններ կան, որտեղ պետության ներկայացուցչից բացի ցանկալի է, որ ներգրավված լինի նաև այլ կողմ, որը տվյալ դեպքում կարող է լինել միացյալ մարմնի ներկայացուցիչը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Եզրափակելով խոսքը` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումից հետո կհաստատվի գործողությունների ծրագիր կամ հայեցակարգ, որով օրենքում սահմանված բովանդակային շրջանակներին և ուղենիշներին համապատասխան կոնկրետ ժամանակահատվածի համար կսահմանեն միջոցառումներ` չափելի ցուցանիշներով:

Այս թեմայով

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացազատվել ... Ջուր չի լինելու Հիրսուտիզմ․ դեմքի մազակալման պատճառները Մանրամասներ՝ Վանաձոր-Երևան ճանապարհին տեղի ու... Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության... Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդա... Ում օգտին է քվեարկել Մեսսին․ հայտնի են մանրամ... Արագածոտնում բախվել է 4 մեքենա. կա տուժած Հարգանքը ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ անկեղծ,... Ավտոբուսի վարորդը 1 օր բացակայել է, 40․000 պա... Իտալական գրանդը միացել է Սպերցյանի համար պայք... Ոչ եթերային անուն ունի այն մարդը, որը նիստից ... Մեկ շաբաթում հայտնաբերվել է ճանապարհային երթև... Հրդեհ է բռնկվել Եղիպատրուշ գյուղի ճոպանուղու ... ՖԻՖԱ-ի The Best մրցանակին արժանացավ Վինիսիուս... Պաշտոնանկություններ եւ նշանակումներ՝ ՆԳՆ-ում ... Սեփական անձի հանդեպ մեղք է այս որակի արվեստին... Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարար... Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմ... Քննարկվել են հայկական գինին եվրոպական շուկա ա... Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հե... Հովիկ Աղազարյանը գիրք է գրել՝ «Երկրի իրական կ... Երկկողմ համագործակցությունը կընդգրկի նոր ուղղ... Վերահսկողական այց՝ Արարատի մարզ Նույնականացնել և ճանաչել տգիտությունը, չամաչե... Դեսպան Հովհաննիսյանը հավատարմագրերն է հանձնել... ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Թրամփի հաղ... Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների... Նոր բալային համակարգ՝ պատիժը կրելուց պայմանակ... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի անդամների հետ քննա... Այրվել է փայտե տնակ Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգվեց «KIA»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախ... Թրամփն արտաքսման առաջին փուլում երկրից կվտարի... «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջան... «Գումի» շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմա... Քննարկվել են Հայաստանի և Իրանի մշակութային կա... Լոռիում բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «T... Կենտրոնը, բնականաբար, կշարունակի գերբեռնված մ... ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պա... Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբն... 55-ամյա տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահել... Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչությո... Առկա է համագործակցության լայն օրակարգ. ՏԿԵ նա... ԱԽ քարտուղարը և Անվար Գարգաշը քննարկել են Հայ... Բոլիվիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադ... Ֆինանսների նախարարը մասնակցել է բանկային ոլոր... Վերացական և անհիմն է ոչ միայն Կարեն Հակոբյանի... Բջնիի Սբ Աստվածածին եկեղեցու փլուզվող պատը վե... Ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է 25 հա... Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով ... «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» նախկին տ... Մերձավոր Արևելքը համաշխարհային քաղաքականությա... Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի խորհրդարանի Վերի... Զորակոչիկների լսումներ և դիտումներ՝ Զինված ու... ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրեն... Խայտառակ հերթեր՝ անձնագրայիններում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ ... Թագուհի Թովմասյանը Հովիկ Աղազարյանի հարցով դի... Սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջա... Կցանկանայինք, որ հունական կապիտալի ներկայացվա... Արձանագրվել է 16 պատահար․ 1 մարդ զոհվել է․ 22... Մարմնական վնասվածք պատճառած 31-ամյա երիտասարդ... Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապա... ԱՄԷ-ն Հայաստանի կարևոր և վստահելի գործընկեր ե... «Խնդրում եմ ինձ հանգիստ թողնել». Հակոբ Ասլանյ... Արմավիրի մարզում փեսան դանակահարել է աներոջը ... Մարդու իրավունքները կյանքի մասին են. դրանք ստ... ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաքու... Դատախազությունը պահանջում է Արտակ Դավթյանից և... TOEFL time. Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հր... Աղազարյանին կզրկեն անձեռնմխելիությունից Երևանում դասախոսը մասնակցել է ինտերնետային կա... Կրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մա... ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգ դեկտեմբերի ... Հակոբ Արշակյանը մեկնում է Սաուդյան Արաբիա Զարեհ Սինանյանը ֆրանսահայ երիտասարդների հետ հ... Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զ... Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայ... Վնասվել է գազատար. Ուրցաձորում գազամատակարարո... Աննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության ... Խոշոր հրդեհ․ տուն է այրվել Ինտերը ռեկորդ է սահմանել Լացիոյի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները կարող է ռա... Կիմա Ավդալյանը նշանակվել է ՔԿ նախագահի մամուլ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 17-ի համար Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբն... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Հակոբ Ասլանյանը նոր ասելիք ունի․ «Հրապարակ» Ուժային բլոկը՝ սորոսականների ձեռքում․ «Հրապար... Հրդեհ Մարալիկ քաղաքում՝ նախկին կինոյի տան շեն... Ինչու են հակամարտության մեջ Արագածոտնի մարզպե... Հարցեր, որոնց համապարփակ և փոխկապակցված պատաս... Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի եւ անգո... Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ... Լեհաստանի նախագահի վրա թանկ է նստել Հայաստան ... ՔՊ-ականները մաքրում են իրենց գրագրությունները... Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan