Իտալական գրանդը միացել է Սպերցյանի համար պայքարին
![](/timthumb.php?src=disc/18-12-24/cf7832f3abef3c73b386f637fb3a3d08.jpg&w=450)
РБ Спорт-ի տեղեկություններով՝ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է իր կարիերան շարունակել «Յուվենտուսում»։
Իտալական ակումբը ցանկանում է 24-ամյա հայ ֆուտբոլիստին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՊՍԺ-ն, ինչի մասին ավելի վաղ հաղորդել էինք։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 24 խաղում խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, փոխանցում է Armsport-ը։