Նույնականացնել և ճանաչել տգիտությունը, չամաչել «չգիտեմ» բառն ասելուց. Աննա Հակոբյանը հյուրընկալվել է ԵՊՀ-ում
Կրթարշավի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին հյուրընկալվել է ԵՊՀ-ում:
«ԵՊՀ ղեկավար կազմի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների և ուսանողների հետ քննարկեցինք կրթվելը նորաձև է գաղափարը, կրթվելը մեր հանրային առավել լայն միջավայրում նախ նորաձև, ապա նորմա դարձնելու ճանապարհները։
Արձանագրեցինք, որ այս նպատակի համար պետք է կիրառել ամբողջ գործիքակազմը, առօրյա կյանքում ամեն քայլափոխի նույնականացնել և ճանաչել տգիտությունը և բարձրաձայն ընդդիմանալ դրան, չվախենալ ու չամաչել «Չգիտեմ» բառն ասելուց և սովորել այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են, օրինակ, ուրախանալը, կամ մեդիագրագիտությունը, կամ ընտանեկան բյուջեն վարելու ֆինանսական գրագիտությունը և այլն, և այլն։
Շնորհակալ եմ ինձ լսելու, գաղափարը հարստացնելու և արշավի ակտիվ մասնակից դառնալու պատրաստակամության համար:
2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի: Կրթվելը նորաձև է»,- սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը և տեսանյութ հրապարակել: