Արձանագրվել է 16 պատահար․ 1 մարդ զոհվել է․ 22-ը՝ վիրավորվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`42, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման՝ 4-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և փաստաթուղթ կեղծելու` 2-ական, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, ինքնիրավչության, կանխամտածված սնանկության ու իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու, օգտագործելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական, ֆիզիկական ներգործության և կողոպուտի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 7–ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 1 մարդ զոհվել է․ 22-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։