«Խնդրում եմ ինձ հանգիստ թողնել». Հակոբ Ասլանյանը որոշել է մեկ ամիս չխոսել
Խնդրում եմ ինձ հանգիստ թողնել: Ես հայտարարել եմ, որ առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողներևի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի, եթե Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը մտնի խորհրդարան՝ հաշվի առնելով, որ արդեն քրեական գործ կա, փոխանցում է News.am-ը։
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ որոշել է մեկ ամիս լռել, նա պարզապես պատասխանեց. «Այդպես եմ որոշել ես»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակոբ Ասլանյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը, որի պատճառը Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած զարգացումներն են: Դրանից ժամեր անց նա «մեղայական» հայտարարություն տարածեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ էմոցիայի տակ է հայտարարություն արել, որ շարունակում է մնալ ՔՊ-ում: Սակայն դա նրան այլեւս չօգնեց, ՔՊ խմբակցությունը հենց նույն օրը նիստ արեց եւ նրան հեռացրեց խմբակցությունից: