Հակոբ Արշակյանը մեկնում է Սաուդյան Արաբիա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը 3 օրով կմեկնի Սաուդյան Արաբիա: Այդ մասին կարգադրությունը հրապարակված է ԱԺ կայքէջում:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին մասնակցելու համար 2024 թվականի դեկտեմբերի 17-19-ը Ռիադ (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»,- գրված է կարգադրության մեջ: