Կիմա Ավդալյանը նշանակվել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար
Կիմա Ավդալյանը նշանակվել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Ինձ հետ կարող եք կապ հաստատել (012) 515 418 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով:
Մեզ մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»,- գրել է Ավդալյանը: