Սա կոտորած է․ այն պետք է դադարեցվի․ Թրամփը՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն ինչ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Սա կոտորած է, որը մենք չենք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այն պետք է դադարեցվի, և ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնեմ դա»,- ասել է նա՝ նկատի ունենալով Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ջանքերը: