Մանչեսթերյան դերբիից առաջ Ման Սիթիի երկրպագուն մահացել է խաղադաշտում․ ինչ է պատահել
Անգլիայի պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Էթիհադ» մարզադաշտի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
«Մարզադաշտ մտանք K մուտքով, որտեղ մի տղամարդ պառկած էր հատակին։ Մի ստյուարդն փորձում էր օգնել նրան, մենք բոլորս գոռում էինք, որ սրտի դեֆիբրիլյատոր բերեն։ Քաոս էր»,- նշել է դեպքի վայրում եղած երկրպագուներից մեկը։
Թեև երկրպագուն շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ցավակցություն հայտնելով մահացածի ընտանիքին։ Նրանց միացել է «Լյութոն Թաունը», որը նույնպես ցավակցել է երկրպագուի մտերիմներին։
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի թիմը մանչեսթերյան դերբիում պարտվել է 1։2 հաշվով՝ շարունակելով 10 հանդիպումներից բաղկացած անհաջող շարքը, որում «քաղաքայինները» տարել են ընդամենը 1 հաղթանակ, փոխանցում է Armsport-ը։