Հուսով եմ՝ սա սկիզբը կլինի իմ հաջողությունների․ Ալեքսանդրա Գրիգորյան
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը խոսել է Բահրեյնում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքների և ապագայի ծրագրերի մասին։
«Աննկարագրելի զգացողություններ ունեմ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2009 թվականից ի վեր կանանց ծանրամարտում մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունից: Հուսով եմ՝ սա սկիզբը կլինի իմ հաջողությունների: Նվաճումս ոչ միայն ինձ, այլև բոլորին ուրախացրեց, ինչի համար շատ երջանիկ եմ»,- 19-ամյա ծանրորդուհու խոսքերն է մեջբերում ԿԳՄՍՆ-ի պաշտոնական կայքը։