Ռիկի Մարտինը բաժանվել է իր ընկերոջից (լուսանկար)
Օրերս հայտնի երգիչ Ռիկի Մարտինը խոստովանել է, որ բաժանվում է իր ընկերոջից` Կարլոսից, ում հետ նա ապրել է 4 տարի և դաստիարակել 2 երեխա: Նրա խոսքով` նրանք միասին են նման որոշում կայացրել, սակայն նրանք կշարունակեն մնալ պարզապես լավ ընկերներ:
Նրանց միջև շփում կլինի միայն ընկերական: Այս մասին գրում է svit24.net-ը:
Բազմաթիվ կանանց սիրելի Ռիկի Մարտինը սոցիալական ցանցերից մեկում գրել է. «Դե ինչ, դուք երկար սպասեցիք: Սակայն ես պետք է ձեզ հիասթափեցնեմ, քանի որ նման բաների սպասելով Ձեր կյանքն իզուր վատնում եք»:
Նշենք, որ նա և իր ընկերը` դաստիարակում էին 2 երեխայի: Վերջիններս` զույգ եղբայրներ են: Նրանք ծնվել էին 2008 թվականին սուրոգատ մորից: