Առնոլդը խուսափել է Լիվերպուլում իր ապագայի մասին հարցից
«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտարարել է, որ մտադիր չէ հրապարակել մերսիսայդյան ճամբարում իր ապագայի մասին մանրամասները, որոնց հետ պայմանագիրն ավարտվում է գալիք ամառ։
«Ես ակումբում եմ 20 տարի և արդեն 4-5 անգամ երկարաձգել եմ պայմանագիրս նրանց հետ: Դրանցից ոչ մեկը հրապարակային հնչեղություն չստացավ։ Այս անգամ էլ դա տեղի չի ունենա»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը՝ հղում անելով Sky Sports-ին:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել Մադրիդի «Ռեալի» կողմից անգլիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո, փոխանցում է Armsport-ը։