ՔՊ 5-րդ Քաղաքական ժողովին վարչապետը հանդես է եկել զեկույցներով
Դեկտեմբերի 14-ին Աշտարակ համայնքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Օրակարգում են եղել «Իրական Հայաստանի» հայեցակարգը իրական կյանքի գործելակարգերի մեջ և խաղաղության օրակարգի իրականացման ընթացիկ վիճակը։
Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։