Վիեննայում ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրենը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ի հետ համագործակցության զարգացմանը
Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիին:
Շնորհավորելով դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ղադա Վալին արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ մշտական ներկայացուցչին և պատրաստակամություն հայտնել համակողմանիորեն աջակցել Հայաստանի հետ առկա համագործակցության զարգացմանը։
Անդրանիկ Հովհաննիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել Հայաստանի՝ Վիեննայում ՄԱԿ գրասենյակի և դրա հովանու տակ գործող մարմինների հետ փոխգործակցությունը խորացնելու և առկա օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցության ընթացիկ և նախանշվող ծրագրերի, ինչպես նաև համապատասխան ոլորտներում ՀՀ բարեփոխումներին Գրասենյակի աջակցության հնարավորությունների շուրջ։