Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց, սակայն ցավալի վնասվածք ստացավ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը, hայտնում է Armsport-ը։
Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանը ինքնուրույն լքեց հարթակը:
Առջևում հրում վարժությունն է: