Կօգնի վերակառուցո՞ւմը․ Գվարդիոլան կգնա կտրուկ քայլերի
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է կազմի լուրջ վերակառուցմանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում։ The Telegraph-ի տվյալներով՝ ակումբը կարող է իրականացնել 4-6 տրանսֆեր առաջիկա երկու պատուհաններում՝ ուժեղացնելով պաշտպանության, կիսապաշտպանության և հարձակման գծերը։
Հնարավոր ձեռքբերումների թվում նշվում են Մարտին Սուբիմենդին («Ռեալ Սոսյեդադ»), Բրունու Գիմարայեշը («Նյուքասլ») և Ֆլորիան Վիրտցը («Բայեր»)։ Պաշտպանության համար դիտարկվում են Ջարադ Բրանթուեյթը («Էվերթոն»), Մարկ Գյուին («Քրիստալ Փելաս») և Ալֆոնսո Դևիսը («Բավարիա»)։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ թիմը ճգնաժամ է ապրում և գտնվում է Պրեմիեր լիգայի 4-րդ հորիզոնականում՝ 8 միավորով հետ մնալով «Լիվերպուլից», փոխանցում է Armsport-ը։