ՍԱՏՄ ղեկավարը այցելել է Ջերմուկ
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքային այց է կատարել Վայոց Ձոր, մասնավաորապես՝ Ջերմուկի բոլոր այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն խաղերի մասնակիցներին և հյուրերին։ Հայտնում են տեսչական մարմնից:
Այցելության նպատակն էր ծանոթանալ, թե այդ հյուրանոցներում ու հյուրատներում գործող հանրային սննդի կետերում՝ ռեստորաններում ու ճաշարաններում, սննդի կազմակերպման գործընթացը որքանով է համապատասխանում իրավական ակտերով սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տնտեսվարողների հետ, քննարկել առկա խնդիրները, հորդորել պատշաճ կերպով իրականացնել հանրային սննդի կազմակերպումը, պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը:
Տեսուչները գույքագրել են բոլոր անհամապատասխանությունները, տրվել է ժամանակ դրանք արագորեն շտկելու համար: