«Mercedes»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում․ վիրավորներից 2-ը Հնդկաստանի քաղաքացիներ են
Դեկտեմբեր 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժամը 23։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Նիզամի գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա․-ն և ուղևորներ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Վենգատեսա Վիրասամինն ու 27-ամյա Ռիզվանը (ում ամբողջական տվյալները ճշտվում են) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։