Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 29-ից, չի նախատեսում լքել նախագահական նստավայրը։
Այս մասին նա նշել է իր հեռուստատեսային ուղերձում։«Ես ոչ մի տեղ չեմ գնալու, իմ թիմից ոչ մեկին թողնելու մտադրություն չունեմ։
Այս մասին ինձ միշտ հարցնում են․ ես այստեղ կմնամ»,- ասել է Զուրաբիշվիլին։