Վեսթ Հեմի 15-ամյա դարպասապահը մահացել է
«Վեսթ Հեմի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ուղեղի քաղցկեղից մահացել է ակադեմիայի 15-ամյա ֆուտբոլիստ Օսկար Ֆեյրսը։
Լոնդոնյան ակումբը հայտարարում է, որ Մ15 թիմը ներկայացնող դարպասապահը կյանքից հեռացել է «քաջությամբ պայքարելով քաղցկեղի դեմ»։
2023 թվականի օգոստոսին տղայի մոտ հայտնաբերվել էր 7 սանտիմետրանոց ուղեղի ուռուցք։ Սկզբում նրան սխալմամբ ախտորոշել էին հոգեկան խնդիրներ և միգրեն, սակայն հետագայում հնարավոր եղավ պարզել առողջական խնդիրների իրական պատճառը։
2023 թվականի ամռանից սկսած՝ Ֆեյրսը ենթարկվել էր յոթ վիրահատության, անցել էր քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի կուրսեր, սակայն դա չի փրկել ֆուտբոլիստի կյանքը, փոխանցում է Armsport-ը։