13 տարի անց Դամասկոսում Թուրքիան դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել
Թուրքիան Դամասկոսում դեսպանատան գործերի ժամանկավոր հավատարմատար է նշանակել։
Ինչպես հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները, Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Բուրհան Քյորօղլուն կստանձնի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։
Սիրիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից մեկ տարի անց՝ 2012-ի մարտի 26-ին դադարեցվել էր թուրքական դեսպանատան գործունեությունը և 13 տարվա դադարից հետո փաստորեն նոր նշանակում է կատարվել։
Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Ռավդա Մեյդայի մերձակայքում։ Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսությունը շարունակելու է իր գործունեությունը։