Անչելոտին խոսել է Մանչեսթեր Սիթիի վիճակի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» վերջին հանդիպումներում գրանցած վատ արդյունքների մասին։
Բոլոր մրցաշարերում վերջին 10 խաղերում «քաղաքայինները» մեկ հաղթանակ են տարել։
«Իմ կարծիքը «Սիթիի» մարզավիճակի մասի՞ն. Ես Պեպին ոչ մի խորհուրդ չեմ տալիս, ոչ: Իմ կարծիքը նրա մասին չի փոխվում վերջին արդյունքների պատճառով, նա նորարար էր։ Մենք կարող ենք վերահսկել շատ բաներ, բայց ոչ հանդիպումների արդյունքները»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գլխավորությամբ «քաղաքայինները» վեց անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգայում։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 27 միավոր և այժմ չորրորդ տեղում է, փոխանցում է Armsport-ը։