ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտ հայտնաբերել են բջջային հեռախոս
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Թ․Պ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Խուզարկության արդյունքում Թ․Պ․-ի մոտ առկա թղթերի կապոցի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։