Ավան վարչական շրջանի փոխթաղապետը՝ ՔՊ պատգամավոր․ Ջուլիետա Ազարյանը կվերցնի մանդատը
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա։ Դեռ դեկտեմբերի 11-ին պատգամավոր Դավիթ Առուշանյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Նա նշանակվելու է Շիրակի մարզպետ։
ArmLur․am-ը գրել էր, որ Խորհրդարանում Առուշանյանին փոխարինելու կգա Ջուլիետա Ազարյանը, նա ՔՊ ցուցակի հաջորդ համարն է։
Վերջինս Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։
ArmLur․am-ի հետ զրույցում Ջուլիետա Ազարյանը նշեց, որ հակված է մանդատը վերցնել։
«Իհարկե դեռ վաղ է խոսել այդ մասին, բայց միևնույն ժամանակ թույլ տվեք ընդգծեմ, որ որպես «ՔՊ» կուսակցության և խորհրդի անդամ չվերցնելու որևէ պատճառ չեմ տեսնում այս պահին։ Հակված եմ վերցնել մանդատը»,- ասաց Ազարյանը։