Եղբայրը բռնաբարել է հարազատ քրոջը և տեսանկարահանել
Բաքվում պարբերաբար քրոջը բռնաբարող 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նրա անունը ոստիկանությունը չի հայտնում ելնելով էթիկայի կանոններից, ևս մեկ անգամ ձերբակալվածի քրոջը զոհ չդարձնելու համար: Վերջին անգամ եղբայրը քրոջ նկատմամբ բռնի գործողություններ է կատարել հունվարի 26-ին և նկարահանել բջջային հեռախոսով: 17-ամյա աղջիկը տեսանյութը ներբեռնել է հեռախոսից և իրեղեն ապացույցով ներկայացել ոստիկանություն ու հայտնել, որ հարազատ եղբայրն արդեն երկար ժամանակ է, ինչ բռնի գործողություններ է կատարում իր նկատմամբ: Նա վախեցել է այդ մասին պատմել ծնողներին՝ եղբայրը սպառնացել էր հաշվեհարդար լինել: