Մանչեսթեր Սիթին կլինի կարիերայիս վերջին ակումբը․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ երբեք չի պատրաստվում աշխատել այլ ակումբներում։
«Ես չեմ պատրաստվում մարզել այլ ակումբ։ Չեմ ուզում շատ հեռու մտածել, բայց առայժմ չեմ պատրաստվում լքել «Մանչեսթեր Սիթին» և գնալ այլ տեղ։ Ես չունեմ բավարար էներգիա նոր նախագծի համար։ Միգուցե կլինի հավաքական, բայց դա այլ բան է»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Դանի Գարսիան։
Հիշեցնենք, որ 53-ամյա իսպանացին «Մանչեսթեր Սիթիում» աշխատում է 2016 թվականից։ Նա վերջերս երկու մրցաշրջանով երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15 տուրից հետո «քաղաքայինները» մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում են՝ 27 միավորով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։