Կողմերն անդրադարձել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին, որի շրջանակում նախատեսվում է 100 միլիոն դոլարի ներդրում։
Քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, ճանապարհային քարտեզն ու գործողությունների պլանը, և նախանշվել են հետագա քայլերը՝ ծրագրի արդյունավետ և հետևողական ընթացքն ապահովելու համար։