Սպասվում են տեղումներ
Երևանում՝ դեկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ի և 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։
Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում՝ դեկտեմբերի 13-ի և 15-ի ցերեկը, 14-ին, 16-ի ուշ երեկոյան, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-16-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 13-ին ՝ 17-20մ/վ, դեկտեմբերի 14-ին, 16-18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-15-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։