Մի շարք ՔԿՀ-ների ազատազրկված անձինք առցանց շրջայց են կատարել Ստեփան Զորյանի տուն-թանգարանում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, համագործակցելով Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հետ՝ ի դեմս տնօրեն Լիլիթ Չոբանյանի, կազմակերպել է միաժամանակյա առցանց շրջայց «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար։
Էքսկուրսավար Լենա Անթառամյանն ազատազրկված անձանց ներկայացրել է թանգարանային ցուցանմուշները, խոսել մեծ գրող, ակադեմիկոս Ստեփան Զորյանի կյանքի, հասարակական և գրական գործունեության մասին։