Մառախուղի պատճառով մի շարք օդանավեր «Զվարթնոց»-ում վայրէջք իրականացել չեն կարողացել
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել․ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են՝ խիտ մառախուղը։
Ըստ չվացուցակի, Աթենքից, Վիեննայից ու Վարշավայից չվերթները, որ պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեին ժամը 4-5-ի սահմաններում, չեղարկվել են, իսկ մի քանիսի դեպքում էլ, ըստ չվացուցակի, ուշացում է գրանցվել
Մառախուղի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են հետևյալ չվերթները․
- Աթենք-Երևան A3898 (Ուշացում)
- Վիեննա-Երևան OS641 (Ուշացում)
- Վիեննա-Երևան W42891 (Ուշացում)
- Մոսկվա-Երևան SU1964 (Ուշացում)
- Վարշավա-Երևան LO729 (Չեղյալ)
- Մոսկվա-Երևան 3F322 (Ուշացում)
- Մոսկվա-Երևան 5G710 (Ուշացում)
Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել, նրանք ուղարկվել են պահուստային օդանավակայաններ։