700 հազար դրամ 100 շապիկի և 100 հազար՝ 10 շարֆի համար․ ո՞ւմ համար են նման ճոխ գնումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 700 հազար դրամ ընդհանուր արժեքով ձեռք է բերել 100 շապիկ։ 50 շապիկն արժեցել է 6500 դրամ, իսկ մյուս 50 շապիկը՝ 7500 դրամ։ Թե շապիկներն ինչի համար են գնել, պայմանագրում այդ մասին ոչինչ նշված չէ։
Վարչապետի աշխատակազմին զուգահեռ ներքին գործերի նախարարությունը գնել է 10 կանացի շարֆ, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 10 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ 100 հազար դրամ գումար է ծախսվել։
Հարցական է, թե նման ճոխ գնումներն ում համար են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: