Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր հայացքներ ունեցող հայրենակիցներին
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջերում շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր հայացքներ ունեցող հայրենակիցներին՝ կրթվելու գաղափարն առաջնահերթություն ճանաչելու համար:
«Շնորհակալ եմ՝ արդյունավետ, հետաքրքիր եւ օգտակար քննարկման համար։
Շնորհակալ եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցներին՝ կրթվելու գաղափարն առաջնահերթություն ճանաչելու եւ անկախ քաղաքական հայացքներից՝ քննարկումներին մասնակցելու համար»,- գրել է նա։