Մոլդովան պատրաստվում է ընտրությունների ժամանակ արտաքին միջամտության փորձերին
2023 թվականից Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը բախվել է հանրապետությունում քաղաքական վերնախավերը փոխելու փորձերին, հետևաբար պատրաստվում է արտաքին միջամտության նոր փորձերի 2025 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության պետ Ալեքսանդր Մուստյացեն։
«Նպատակը եղել և մնում է քաղաքական էլիտաների փոփոխությունը 2023 թվականից ի վեր։ Մոլդովայում ընտրական գործընթացներին ուղղված արտաքին միջամտության գործողությունների նախապատրաստման մասին պարբերաբար տեղեկացվել է։ Ներկայումս ծառայությունն աշխատում է մեծ ուշադրությամբ, քանի որ արտաքին միջամտության վտանգը դեռ պահպանվում է, և միանգամայն պարզ է, որ կինելու են միջամտելու փորձեր նաև 2025 թվականի խորհրդարանական ընտրություններին», - ասել է Մուստյացեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Նրա խոսքով՝ Մոլդովան պարբերաբար ենթարկվում է հիբրիդային ազդեցությունների համալիրի, որն օգտագործում են կազմակերպված հանցավոր խմբերը, հատկապես մեծ բյուջեներով այլ ռեգիստրներում գրանցված հարթակները։