Բեռնատարը բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան Գյումրի Մ1 ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Աշտարակ քաղաքի մուտքի մոտ, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա՝ ծառերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ վթարն այլ ելք ունենար։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։