Էրդողանի տղան կապ է ունեցել «Ալ-Քաիդայի» հետ
Թուրքական Haber.com հրատարակել է սենսացիոն տվյալներ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու մասին: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Կայքը հղում անելով ընդդիմադիր Ժողովրդական Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ուգուր Բայրագտուտանին հայտնել է, որ Բիլալ Էրդողանը հյուրանոցներից մեկում գաղտնի հանդիպում է ունեցել Յասիմ ալ-Քադի հետ, ով համարվում է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը:
Պատգամավորը նշել է, որ Յասիմ ալ-Քադի մուտքը Թուրքիա արգելված է, սակայն նա մի քանի անգամ անօրինական ճանապարհներով կարողացել է մտնել երկիր: Պատգամավորը նաև հավելել է, որ Էրդողանի տղայի և Յասիմ ալ-Քադի հանդիպման լուսանկարները արդեն տարածվել են համացանցով մեկ և նա պահանջում է, որպեսզի Էրդողանը բացատրություն տա այս ամենի համար: