Ավտովթար՝ Երևանում. վարորդներից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Կոմիտասի անցուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Վահե Օհանյանի վարած «Chevrolet» մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Ջիվան Ալիխանյանի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Արգամ Ղազարյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ջ. Ալիխանյանն ու Ա. Ղազարյանը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: