Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն․ Հաջիև
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա, ընդհակառակը, տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել է նա։
Հաջիևն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությանը և նշել, որ այն պետք է ավարտվի։
«Այդ առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ։ Սակայն այն դառնում է կայուն, իսկ կազմը և աշխարհագրական մանդատի տարածքն ընդլայնվում են»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը: