«Երևանի ավտոբուսը» ազատվեց մաքսատուրքից
ՀՀ կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվել են հետևյալ ընկերությունները՝
- «ԷԿՈ ՊԱԿ» ՍՊԸ.
- «ՀԱՅՎԵՅԶ» ՍՊԸ.
- «ՅՈՒՆԻՔՈ» ՍՊԸ.
- «ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՄՊԵՐ» ՓԲԸ.
- «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ.
- «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ.
«ԷԿՈ ՊԱԿ» ՍՊԸ, շինանյութի համար նախատեսված պարկերի արտադրություն Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 33․4 մլն դրամի ներդրում՝ կապիտալ և հումքի ձեռքբերման համար։
«ՀԱՅՎԵՅԶ» ՍՊԸ. օդային բեռնափոխադրումների ոլորտի, ինչպես նաև բեռնատար ավիացիայի զարգացում Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12․5 մլրդ դրամի ներդրում օդանավերի ձեռքբերման համար։
«ՅՈՒՆԻՔՈ» ՍՊԸ, 3ՄՎՏ հզորությամբ արևային կայանի տեղադրում և շահագործում
Ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը արևային կայանի մասով կազմում է շուրջ 460 մլն դրամ։
«ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՄՊԵՐ» ՓԲԸ, մինչև 35 կիլովոլտ բարձր լարման և մինչև 25 կՎա հզորությամբ նավթային, 2500 կՎա հզորությամբ չոր ուժային տրանսֆորմատորների արտադրություն
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի կապիտալ ներդրում և 11․7 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ, թվով 171 միջին դասի ավտոբուսների ներկրում
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․3 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։
«ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ, ամրանների տաք գլոցման հոսքագծի հիմնում՝ ամրանների արտադրության համար։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 4․2 մլրդ դրամի ներդրում։