Երբ տեղի կունենան Գյումրու համայնքապետի արտահերթ ընտրությունները
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակվել է ավագանու արտահերթ ընտրություններ, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 20-ից։
Հավելենք, որ Կառավարությունը դադարեցնում է Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն պարտվեց Գյումրիում․ «Լուսավոր Հայաստան»-ի նախկին պատգամավորը հաղթեց իշխանություններին։
Գյումրիում ավարտվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունները։
Ընտրությունների արդյունքում առավելագույն ձայները ստացավ Սարիկ Մինասյանը, որը վարչապետի որոշմամբ կնշանակվի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, իսկ արդեն համայնքապետի ընտրությունների ժամանակ նա կգլխավորի ՔՊ ցուցակը։ Նա ստացել է 253 ձայն։
Սարիկ Մինասյանը Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենն է։ Ուշագրավ է, որ վերջինս իշխող կուսակցության անդամ չէ։
2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Նշենք, որ Սարիկ Մինասյանից բացի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններին մասնակցում էին նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը: