ԿԽՄԿ-ն Վայոց Ձորում, Գորիսում, Կապանում անհետաձգելի բուժօգնության դասընթաց է անցկացրել
Հայաստանում ԿԽՄԿ ընկերությունը Վայոց Ձորի, Գորիսի ու Կապանի բժշական կենտրոնների բուժաշխատողների համար անցկացրել է անհետաձգելի բուժօգնության դասընթաց՝ նախատեսված առաջին գծի բժշկական օգնության սպասարկողների համար, որոնք սահմանափակ ռեսուրսներով կառավարում են սուր և կյանքին սպառնացող իրավիճակներ:
Դասընթացին մասնակցել է 51 աշխատակից՝ 19 բժիշկ ու 32 բուժքույր, որոնցից 39-ը հաջողությամբ հաղթահարել են բոլոր վարժությունները, թեստերն ու քննությունները։
Անհետաձգելի բուժօգնության այս դասընթացը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԿԽՄԿ-ի կողմից՝ Անհետաձգելի բուժօգնության միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ: