Ռոբի Ուիլյամսը պատրաստվում է դիմել պլաստիկ վիրահատության
Բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսը ցանկանում է ավելի երիտարդ երևալ, այդ պատճառով նա ցանկանում է դիմել պլաստիկ վիրահատության: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների` էպոտաժային աստղերից մեկը` Ռոբի Ուիլամսը, վերջապես թողել է խմելը և ծխելը: Նա օրական 3 տուփ ծխախոտ էր ծխում և շատ քիչ էր քնում:
39-ամյա երգիչը ամբողջությամբ փոխվել է իր աղջկա ծնունդից հետո: 2014թ նա պլանավորել է դիմել պլաստիկ վիրահատության` ձգելով դեմքը:
Ռոբին ասել է, որ ցանկանում է, որպեսզի իր աղջիկը իրեն երիտասարդ տեսնի: