Անվտանգ և ժամանակակից. մետրոյի «Գործարանային» կայարանում շահագործման է հանձնվել 2 նոր շարժասանդուղք (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ մետրոյի «Գործարանային» կայարանում շահագործման է հանձնվել երկրորդ նոր շարժասանդուղքը: Քաղաքացիներն արդեն իսկ օգտվում են երկու նոր, անվտանգ և ժամանակակից շարժասանդուղքներից։
Այս ծրագրի շրջանակում նաև ընթացքի մեջ են երրորդ շարժասանդուղքի փոխարինման աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
Երևանի մետրոպոլիտենը շարունակում է քայլեր ձեռնարկել մետրոյի ուղևորափոխադրումները ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պահանջներին համապատասխան դարձնելու ուղղությամբ։