Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն անհաջող ելույթ ունեցավ աշխարհի առաջնությունում:
Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշային տղամարդկանց պայքարում Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 170 կգ: Հրում վարժությունում Կարապետյանը երեք մոտեցմամբ չբարձրացրեց 201 և 203 կգ: Երկամարտում Կարապետյանը զրո ստացավ: