Շուրջ 9 ամիս է՝ գործում է էլեկտրոնային դեղատոմսը. դեռ կան դժգոհություններ (տեսանյութ)
Շուրջ 9 ամիս է, ինչ առողջապահական համակարգում գործում է էլեկտրոնային դեղատոմսը։ Եթե նախկինում թեկուզ հակաբիոտիկները մարդիկ ազատ ձեռք էին բերում դեղատնից առանց որևէ դեղատոմսի, այժմ դրանք բաց են թողնվում բժշկի ցուցումով։
Շուրջ 470 դեղամիջոցների համար էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրման որոշումը, սակայն, առաջին իսկ օրվանից քննադատություններ ու դժգոհություններ է առաջացրել հասարակության մի մասի շրջանում։ Նրանք դժգոհում են՝ ասելով, թե ինքնաբուժությունը երբեմն արդարացված է, ինչո՞ւ պետք է դեղը բժիշկը նշանակի։
Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի թերապևտ Ժաննա Պապոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ էլեկտրոնային դեղատոմսի հետ կապված ինքը դժգոհություններ չի լսել, իրենց պացիենտները անխոչընդոտ օգտվում են համակարգից։
Թե քանի՞ էլեկտրոնային դեղատոմս են բաց թողել այս ամիսների ընթացքում, Պապոյանը դժվարանում է տվյալներ ասել։ Հիմնականում այդ համակարգով հիվանդին նշանակվող դեղերն են հակաբիոտիկները, հորմոնային դեղերը, հակավիրուսայինները, հակասնկայինները։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում։