Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. առաջացման պատճառները
Շաքարային դիաբետը կարող է հանգեցնել մի բարդությունների, որոնցից ամենահաճախ հանդիպողը դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշն է:
Այս համախտանիշի դեպքում ոտնաթաթին առաջանում են մեռուկացման օջախներ և վերքեր, որոնք դժվար են ապաքինվում և երբեմն բերում են վերջույթի կորստի, փոխանցում է Aysor.am-ը։
Օրգանիզմում գլյուկոզայի չկարգավորված փոխանակության հետևանքով սկսվում են վնասվել ստորին վերջույթների՝
մանր ու մեծ անոթները,
նյարդերը,
ոսկրահոդային համակարգը։
Համախտանիշին բնորոշ են ոտնաթաթի երկարատև չլավացող վերքերը, ոտնաթաթի մանր հոդերի շարժումների սահմանափակումները, ցավը, նեկրոտիկ փոփոխությունները:
Ախտորոշման և հետագա բուժման համար անհրաժեշտ են մանրակրկիտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ:
Ժամանակին դրված գրագետ ախտորոշման ու կատարված բուժման շնորհիվ կարող են պահպանվել վերջույթի կենսունակությունը և հասնել ցանկալի արդյունքին: