Դավիթ Առուշանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելուն
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։
Սոցցանցի իր էջում Առուշանյանը գրել է.
«Հարգելի´ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,
հաստատում եմ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ վայր եմ դրել պատգամավորական մանդատս` այլ աշխատանքի անցնելու համար:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահին, բոլոր պատգամավոր գործընկերներիս:
Համոզված եմ, որ ունեցել ենք որակյալ համագործակցություն՝ աշխատելով տարբեր նախագծերի շուրջ:
Իմ պատգամավորական գործունեության կարևոր առանցքն ու նպատակը եղել է մեր երկրին բարօրություն բերելու գործում ներդրում ունենալը:
Ու, իհարկե, հայտնի իրողություն է, որ խորհրդարանական ամբիոնը ինձ տարբեր հնարավորություններ է տվել՝ բարձրաձայնել մեր մարզի ու քաղաքի խնդիրները:
Գործունեության այլ մանրամասներ կհայտնեմ առաջիկայում»: